Lilit Hovhannisyan

Blog

Լիլիթ Հովհաննիսյանը մեկնարկեց իր երկրորդ մրցույթը. մրցանակը` 1.000.000 ՀՀ դրամ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ժամեր առաջ ներկայացրեց իր նոր «Քեզ խաբել եմ» տեսահոլովակը, սակայն այն վերջնական տարբերակը չէ:

«Ինչպես նկատեցիք, այն ամբողջությամբ նկարահանված է կանաչ տաղավարում: Իսկ կանաչ տաղավարը հնարավորություն է տալիս, որ մասնագետները համակարգչային ծրագրերի միջոցով ստեղծեն տեսահոլովակի իրենց տարբերակը: Այսպիսով քլիփմեյքերների մրցույթը պաշտոնապես հայտարարում եմ  բացված»,- տեսահոլովակի վերջում ասում է երգչուհին:

Լիլիթ Հովհաննիսյանի՝ քլիփմեյքերների մրցույթի պայմանները.

1. Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության վայրից:

2. Մասնակիցը պետք է ուղարկի դիմում-նամակ lilit@lilithovhannisyan.com էլ. հասցեին’ նամակում ներառելով իր անձնագրի պատճենը /պարտադիր/ և, ցանկության դեպքում, նաև իր CV-ն և որոշ աշխատանքների link-եր:

3. Անմիջապես մասնակցին կուղարկվեն նկարահանումների չմշակված նյութերը և երգը’ wav. ֆորմատով:

4.Մասնակիցը պետք է ստեղծի տեսահոլովակի իր տարբերակը և մինչև մարտի 26-ը ուղարկի այն lilit@lilithovhannisyan.com էլ. հասցեին:Ընդունելի է յուրաքանչյուր ժանրում ստեղծված տեսահոլովակի ցանկացած տարբերակ:

5. Մարտի 27-ին լավագույն տարբերակները կընտրվեն Լիլիթ Հովհաննիսյանի կողմից և կտեղադրվեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում: /Մասնակիցներն իրավունք չունեն տեսահոլովակները ներբեռնելու իրենց անձնական ալիքներում/:


6. Մարտի 28-ից մինչև ապրիլի 7-ը տեղի կունենա քվեարկություն Լիլիթ Հովհաննիսյանի Facebook-ի պաշտոնական էջում: Միայն քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը կճանաչվի հաղթող ու հենց իր տարբերակն էլ կհամարվի “Խաբել եմ քեզ” երգի վերջնական տեսահոլովակը:հաղթող տեսահոլովակն արդեն ապրիլի 8-ից կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

7. Հաղթողին «Լիլիթ Հովհաննիսյան» Online Shop-ը կհանձնի մրցանակ’ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ այլազգի մասնակցի հաղթանակի դեպքում’ 1.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

Աղբյուրը – News.am

Pin It on Pinterest